Հոգեբան. Նախընտրական ելույթները վերածվել են կենացների
«Նախընտրական շրջանում տարբեր ուժերի ելույթները կարծես կենացների է վերածվել, բարի խոսքեր են ասում, կամ` մենք լավն ենք` ընտրեք մեզ, նրանք վատն են` ընտրեք մեզ, կամ միջինն են: Մինչդեռ ուղղակի հրահանգներն ավելի վատ է ազդում մարդու վրա»,- ասուլիսում նման տեսակետ հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը: Նրա խոսքով, անուղղակի ձևերը շատ ավելի լավ են ազդում:
Գրականագետ Վարդան Դևրիկյանն էլ նշեց, որ ընտրողն այսօր ավելի քաղաքակիրթ է, բայց նաև նկատեց. «Սոցիալապես ամենաթշվառ խավը միշտ իշխանությանն է ընտրում, քանի որ վախենում են ցնցումներից. կարող է վատ բան լինի ընտրություններից հետո, թոշակները, աշխատավարձերը ուշանան»:
Ըստ հոգեբանի, երիտասարդներն ընտրություններին վերաբերում է ավելի շատ ֆանատիզմով. նրանք որևէ կուսակցության ֆանատն են դառնում, նվիրվում են ամբողջությամբ, իսկ հիմնական նպատակն է` հասնել պաշտոնի, այսինքն` չեն վերլուծում այն քայլերը, ծրագրերը, որ առաջարկում է տվյալ քաղաքական ուժը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին