Մուբարաքի գործով դատավճռից հետո դատական նիստերի դահլիճում ծեծկռտուք է բռնկվել(տեսանյութ)
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատավճռի ընթերցումից հետո դատական նիստերի դահլիճում իրարանցում է սկսվել, որը այնուհետև վերածվել է ծեծկռտուքի երկու կողմերի փաստաբանների, ինչպես նաև Մուբարաքի կողմնակիցների ու զոհված ցուցարարների հարազատների միջև: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
«Մահապատիժ» վանկարկումներով զոհվածների հարազատները հարձակվել են փաստաբանների վրա, ինչից հետո անվտանգության աշխատակիցները նիստերի դահլիճից շտապ հեռացրել են մեղադրյալներին: Նիստերի դահլիճը լքել են նաև գործը քննող դատավորները:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, Եգիպտոսի քրեական դատարանը երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին այսօր դատապարտել էր ցմահ ազատազրկման, մինչդեռ դատախազությունը պահանջում էր մահապատիժ:
Մուբարաքի դեմ առաջադրված մեղադրանքներից է նախորդ տարի եգիպտական հուզումների ժամանակ խաղաղ ցուցարարներին գնդակահարելու հրամանի արձակումը, անօրինական զենք ու զինամթերքի շրջանառության հովանավորում, պաշտոնական դիրքի չարաշահում, կաշառակերություն, պետական գումարների յուրացում և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին