Հասարակություն 10:25 21/06/2013

«Մամ, մի լացի, ես լավ եմ, լավանալու եմ…». 9-ամյա Սուրիկը երիկամի փոխպատվաստման կարիք ունի

Հեղինակ` Լիա Խոջոյան

«Արաբկիր» բժշկական կենտրոնի հետնամասում տեղակայված է տուն-կացարան փոքրիկների ու նրանց ծնողների համար. եթե հիվանդությունն այնպիսին է, որ երեխան պարտադիր պետք է գտնվի բժիշկների հսկողության տակ և կամ բնակության վայրի պատճառով հարմար չէ անընդհատ գնալ-գալ, ապա այս հյուրընկալ կացարանը շատերի համար դառնում է երկրորդ տունը: Եվ արդեն մի քանի ամիս է այստեղ ապրում են 9-ամյա ժպտադեմ ու շատ ուժեղ կամքի տեր Սուրիկն ու նրա մայրը` Լիաննա Բադեյանը:

Դեկտեմբերի սկզբին վարդենիսցի Սուրեն Սահակյանը ուժեղ անգինա է տանում, որից հետո առողջական վիճակը կտրուկ վատանում է, բժիշկները խորհուրդ են տալիս երեխային անմիջապես տեղափոխել Երևան.

«Սուրիկի դեմքը սկսեց այտուցվել, ստուգումն էլ ցույց տվեց, որ հեղուկը սկսել է նաև որովայնում հավաքվել… ահավոր էր դա լսել, որովհետև Սուրիկս երբեք ոչ մի խնդիր չի ունեցել, իր նման առողջ երեխա շատ քիչ կա… կար»,- Panorama.am-ին պատմեց Սուրիկի մայրը: Սակայն անհրաժեշտ էր համակերպվել ներկայի հետ և նայել դեպի ապագա` երեխային մասնագիտացված օգնություն էր անհրաժեշտ, քանզի երեխայի վիճակը շատ ծանր էր:

Նախնական` բժիշկները միզամուղներով ազատեցին Սուրիկի օրգանիզմը ավելորդ հեղուկից, ինչը զարմացրել է նաև բժիշկներին` նրանց խոսքով, անգամ մեծահասակները չեն դիմանում այն բոլոր ցավերին, որ իր հետ բերում են նման բարդությունները. «Չէր տքտքում… իմ սիրտը դուրս էր գալիս, լացս հազիվ էի պահում, որ տեսնում էի ինչերով ա տղես անցնում, բայց Սուրիկս չէ, ոչ կտքտքար, ոչ կլացեր` շատ դիմացկուն ա»,- լացը հիմա էլ հազիվ պահելով պատմեց մայրը:

Հետո սկսվում է սիստեմաների, դեղորայքների, տարատեսակ բժշկական պրոցեդուրաների անվերջանալի շարանը, որի ժամանակ նաև հորմոն են նշանակում, որպեսզի երեխան այդ սուր վիճակից դուրս գա: Բայց քսան օր հորմոններ ընդունելուց հետո Սուրիկի մոտ նոր պատուհաս է առաջ գալիս` ենթաստամոքսային գեղձն է խանգարվում: Բժիշկները մի կողմ թողած երիկամային խնդիրը, սկսում են բուժել են ենթաստամոքսը:

Այդուհանդերձ դիալեզը անխուսափելի էր` երեխայի կյանքն էր կախված դրանից ու Ամանորի նախաշեմին այս փոքրիկ ընտանիքն անցկացրել է հիվանդանոցում` դեկտեմբերի 30-ին բժիշկները դրեցին առաջին կատետերը. «Դիալիզը սկսբում տասը օր մեկ, հետո հինգ օր մեկ էին անում, ազոտը այդ ընթացքում տասը նիշով էր բարձրանում, կամաց-կամաց: Իսկ հիմա արդեն օրը մեջ ենք դիալեզ անում, ազոտն էլ նույն ինտենսիվությամբ է բարձրանում: Բորբոքային մասն էլ երբ մաքրվեց, նկարեցին, պարզվեց, որ երիկամների վրա կիստաներ կան` պոլիկիստոզ: Ցավը նրանում է, որ պոլիկիստոզը ժառանգական է, պարզվեց ես ունեմ կիստա երիկամի վրա, բայց ես այդ մասին այսքան տարվա մեջ չեմ էլ իմացել: Բայց որՍուրիկը սուր բորբոքային անգինա տարավ, խորացրեց այդ պրոցեսները ու երեխաս նման խնդրի առաջ կանգնեց»:

Սուրիկին շտապ վիրահատություն է հարկավոր, արտերկրում, քանզի Հայաստանում երիկամի փոխպատվաստում մինչև 14 տարեկան երեխաներին չեն անում: Բժիշկներն էլ հասկանում են, մոր խոսքով, որ երեխան չի կարող չորս-հինգ տարի էլ նույն ինտենսիվությամբ դիալեզի տակ մնալ, քանի որ օրգանիզմի համար դա լավագույն տարբերակը չէ, այլ ժամանակավոր մի միջոց, մինչ հիմնական լուծումը… առավել ևս, երբ խոսքը երեխայի մասին է: Այն էլ ինչ երեխայի` աշխույժ, ակտիվ, հիվանդությունը ժպիտով ընդունած ու մի բան էլ մորը հույս ու ուժ տվող:

Երբ այցելեցինք Սուրիկին, համակարգչով խաղ էր խաղում: Լիաննան ասաց, որ մի ժամ է կանչում է ներքև հաց ուտելու, բայց որդին  չէր իջնում, ինչից էլ հասկացավ` նորից խաղով է տարվել: Նույնքան շատ Սուրիկը սիրում է նաև շախմատ խաղալ, դպրոցում իր ամենասիրելի առարկաներից մեկն է: Ու որքան էլ տարօրինակ է, ընդհանրապես ֆուտբոլ չի սիրում: Երբ հարցնում եմ ֆուտբոլի մասին ու լսելով պատասխանը զարմանում, Սուրիկն աչքով է անում ու թաքնվում մոր թիկունքում: Բայց հաջորդ հարցը նրան այդ թաքստոցից արագ վերադարձնում է նախկին դիրքին` երազում է, որ մեծանա ու դատավոր դառնա, որ «խուլիկաններին» պատժի….

Հիմա Լիաննան ու ամուսինը ուղիներ են փնտրում, որ Սուրիկին կարողանան տանել արտերկիր, որտեղ մինչ փոխպատվաստման հերթը հասնի, երեխան դիալեզի տակ նորից կլինի: Լիաննայի խոսքով` ամեն առավոտ արթնանում է, տեսնում Սուրիկի ժպտացող դեմքը, մտածում, որ ամեն ինչ երազի մեջ է տեսել ու իր երեխան առողջ է, բոլոր երեխաների նման մանկությունն է վայելում, վազվզում բակում, հարևանի այգուց ցոգոլ գողանում… բայց մեկ էլ տեսնում է որդու ձեռքը, որի վրա թերևս ամբողջ կյանքում կմնա կոպիտ կարի տեղը, որ կհիշացնի ֆիստուլայի անհաջող մտցնելու փորձի մասին (ֆիստուլան երակն ու զարկերակը միացնում է իրար, որպեսզի անընդհատ կատետեր չփոխեն), տեսնում կրծքավանդակը, որի վրա կատետերներից առողջ տեղ չի մնացել (վերջին ամսում յոթ անգամ կատետեր են փոխել) ու հասկանում` երազ չի: Փրկությունն էլ միայն մարդկանց բարի կամքի դրսևորմամբ կարող է լինել, այլապես չգիտի էլ, թե ինչ կարող է անել.

«Մոտ 25-30 հազար դոլար փող է պետք, որ տանեմ երեխայիս: Գնանք Գերմանիա հանձնվենք, որ որդուս բուժեն, բա ի՞նչ անեմ: Գնալ բուժման ուղղակի անհնար է, ահռելի գումարներ է դա պահանջում, միակ ելքը դա է, բայց որտեղից այդքան գումար…. Օրվա հացի փողով ապրող ընտանիք ենք, աղքատիկ Վարդենիսից, հույսս միայն բարի մարդիկ են ու Աստված»,- հուզված պատմում է նա, իսկ Սուրիկը, տեսնելով, որ մոր աչքերը թաց են, ձեռքն է ուժեղ սեղմում ու թերևս ինձանից ամաչում ու ոչինչ չի ասում: Բայց երևում է, որ իմ հետևից դուռը փակվելուն պես նա մորը սովորականի պես ուժ կտա` «Մամ, մի լացի, ես լավ եմ, լավանալու եմ: Մեծանալու եմ դառնամ դատավոր ու քեզ, քրոջս, պապային տե’ս ոնց պահեմ…. մենակ մի լացի մամ ջա~ն»….

Հաշվեհամարը «ՎՏԲ-Հայաստան» բանկում, ստացող` Լիաննա Բադեյան Նորավանդի

AMD 16040054123300
USD 16040054123301
EUR 16040054123302
RUR 16040054123303

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:17
Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել
Գերմանիայի բնության պահպանության միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի (Ciconia nigra)...
Աղբյուր` Panorama.am
22:44
Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում է եղել
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական...
Աղբյուր` Panorama.am
22:21
Երեք մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով 5 հոգի հոսպիտալացվել են
ՆԳՆ փրկարարական ծառայությունից հայտնում են. «Մայիսի 7-ին, ժամը 16:38-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
21:58
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս։ «Մայիսի 7-ին, ժամը 20:40-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:33
Կխնդրեմ՝ հասկանալով խոսեն, ոչ թե որին ինչ հարմար ա՝ դա գրեն ու հրապարակեն․ Կիրանցի գյուղապետ
«Ուրեմն ասեմ հետևյալը՝ սահմանազատումն ամբողջությամբ Կիրանցում չի վերջացել։ Ես շեշտել եմ՝ ամենամեծ վտանգը  ու վախը կա հենց էս քթի...
Աղբյուր` Panorama.am
21:02
Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը
Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
20:55
Ոչ մի անձնային և խմբային շահ չի սպասարկվելու․ Սուրեն Պետրոսյան
 «Այս պայքարն ազգային և համազգային է, սա պետք է ֆիքսել։ Սա ոչ միայն պետականության անկման գործընթացը կասեցնելու մասին է , այլև...
Աղբյուր` Panorama.am
20:36
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
 «Ես այդ անձի կեղծ թեզերը փորձում եմ չմեկնաբանել, բայց մի բան կարող եմ ասել՝ եկեղեցին կոչնակը հնչեցնելով հայտարարել է  Հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
«Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից»,-  այս մասին Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան քայլերթի...
Աղբյուր` Panorama.am
20:03
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
«Այս օրերի ընթացքում ինչ տեսակի սուտ ասես, որ չեն հնչեցրել՝ իբր Սրբազանը երկու տղա ունի և բանակից ազատել է, ասացին՝ նարկոբիզնեսով են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում
 «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը իրազեկման ավտոերթ է անցկացնում Գյումրի քաղաքի փողոցներում: Ավտոերթի  մասին շարժման...
Աղբյուր` Panorama.am
19:26
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
«Չենք հավատում Կառավարությանը»,- ասում է Կիրանց գյուղի բնակիչը։ - Եթե 8 կետը դրել են, երեքը ինչի՞ են թողել,- ասաց նա։ -...
Աղբյուր` Panorama.am
19:15
LiveAra հարթակը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տեղեկացնում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ #LiveAra հարթակը սիրով միանում է Բագրատ Սրբազանի նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
19:07
Երբ հայ ժողովուրդը ելել է իմաստավորված պայքարի, հաղթել է․ Շարմազանով
«Մենք մեր հերոսական պատմության ժառանգներն ենք, որքան էլ հետնորդները ցանկանան մեզ հեռացնել Հայկ նահապետի արժեքներից, իրավունք չունենք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}