Կանաչ թեյը տղամարդկանց ավելի խելացի է դարձնում
Կանաչ թեյի մարդու օրգանիզմի վրա դրական ազդեցության մասին շատ ենք լսել, իսկ ահա Նիդերլանդներից գիտնականների մի խումբ ապացուցել է նաև, որ կանաչ թեյը դրական է ազդում տղամարդկանց գլխուղեղի աշխատանքի վրա: Փորձը ցույց է տվել, որ մեկ բաժակ թեյ ըմպելուց հետո տղամարդը ավելի լավ է ընկալել տեղեկատվությունն ու հիշել այն, քան այն տղամարդիկ, որոնք չեն խմել թեյ:
«Վեստի.ռու»-ն գրում է, որ նմանատիպ փորձարկում անց է կացվել նաև մեկ տարի առաջ և նույնպես ապացուցվել է, որ կանաչ թեյը լավ ազդեցություն ունի հիշողության վրա:
Հետաքրքիրն այն է, որ երկու դեպքերում էլ գիտնականները ուսումնասիրել են կանաչ թեյի ազդեցությունը տղամարդկանց վրա, իսկ կանանց մասին, չգիտես ինչու, մոռացել են:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին