Կոնվերս Բանկը վերաբացում է Կիլիկիա մասնաճյուղը
Կոնվերս Բանկը բարելավում է իր մասնաճյուղային ցանցը: Ապրիլի 9-ին տեղի է ունեցել Բանկի «Կիլիկիա» մասնաճյուղի պաշտոնական վերաբացումը Քաջազնունի 4/1 հասցեում: Մասնաճյուղը նախկինում գործում էր Հրազդանի կիրճ 4/1 հասցեում, տեղեկացնում են Կոնվերս Բանկի լրատվական բաժնից:
«Կոնվերս Բանկը հոգում է իր հաճախորդների հարմարության մասին: Մեր մասնաճյուղային ցանցը անընդհատ ընդլայնվում է, իսկ եղած մասնաճյուղերը՝ պարտադիր պարբերաբար վերանորոգվում: «Կիլիկիա» մասնաճյուղի վերաբացման շնորհիվ մեր հաճախորդներն առավել հարմարավետ պայմաններում կօգտվեն բանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություններից», - նշել է Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:
«Կիլիկիա» մասնաճյուղը նոր հաճախորդներին է ներկայացնում մի շարք ծառայություններ՝ արտոնյալ պայմաններով: Մինչև ընթացիկ տարվա մայիսի 5-ը ֆիզիկական և իրավաբանական անձիք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը ցանկացած արժույթով հաշիվները կարող են բացել և վարել անվճար: «Բանկ-Հաճախորդ» և «Ինտերնետ բանկ» համակարգերի սպասարկման վճարը իրավաբանական անձանց համար կնվազի 50%-ով, իսկ ֆիզիկական անձանց «Ինտերնետ բանկ» ծառայությունը կտրամադրվի անվճար: Ակցիայի շրջանակներում «Կիլիկիա» մասնաճյուղում պատվիրված Կոնվերս Բանկի մի շարք քարտերի համար սպասարկման վճարը կնվազի 50%-ով, ինչպես նաև կնվազեցվի որոշ վարկերի սպասարկման միջնորդավճարներն ու տարեկան տոկոսադրույքը:
«Կիլիկիա»-ն 2014-ին վերաբացված առաջին մասնաճյուղն է: Երևանում գործում է Բանկի 14, իսկ Հայաստանում՝ 35 մասնաճյուղ:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց