Կստեղծվի «Դ!ԵՄ ԵՄ» համակարգ
«Փաստերի պակաս չկա, որ մեր պահանջն օրինական է: Մենք պայքարում ենք, որ բարձր դատարանի կայացրած որոշումը կյանքի կոչենք, պետք է պայքարենք, որ այդ որոշումը չմնա թղթի վրա»,-նման կոչով Մատենադարանի մոտ հավաքվածներին դիմեց «Դ!ԵՄ ԵՄ» թիմի անդամ Դավիթ Մանուկյանը:
Նախաձեռնության անդամներից Տիգրան Գրիգորյան նշեց, որ այսօրվա դրությամբ կայանում է ՀՀ քաղաքացու մի որ որակ, ով գիտի իր դերը և որ իշխանությունները պարտավոր են հաշվի նստել նրա հետ:
«Օրենքը բացի հակասահմանադրական լինելուց` նաև հակահայկական է, մենք մեր ներդրումներն անում ենք մեր երեխաների ապագայի մեջ, ոչ թե ֆոնդերում»,-ասաց թիմի անդամներից Սևակ Ծատուրյանը:
Անդրադառնալով պայքարի հետագա քայլերին` Գևորգ Գեորգիսյանն ընդգծեց, որ նախատեսվում է ստեղծել «Դ!ԵՄ ԵՄ» համակարգ, որն իր մեջ կներառի բոլոր խմբերին: Իսկ համակարգ կազմելու նախագծին և կետերին կարելի է ծանոթանալ «Դ!ԵՄ ԵՄ»-ի կայքից և ֆեյսբուքի պաշտոնական էջից:
Նախորդիվ՝
Արծվիկ Մինասյանի՝ ուղիղ եթերով բանավեճի հրավերը մերժել են
«Դ!եմ եմ». «Շտապեք պարոնայք, ժամանակն է հասկանալ, որ ժողովրդի կամքն օրենք է»
«Դ!ԵՄ ԵՄ»-ի հանրահավաքը շուտով կմեկնարկի. «Դիտմամբ են այսօր շաբաթօրյակ հայտարարել»