Հնդկաստանում վիրաբույժները հիվանդի ստամոքսից հանել են ոսկե 12 ձուլակտոր
Դելիի հիվանդնացներում մեկում բժիշկները գործարարի ստամոքսից ոսկե 12 ձուլակտոր են հանել: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով Բի-Բի-Սի-ին: 63-ամյա տղամարդուն հիվանդանոց են տեղափոխել, քանի որ որովայնի շրջանում ուժեղ ցավեր, նաև սրտխառնոց է ունեցել: Նրա կարծիքով, վատ զգացողության պատճառը եղել է շշի խցանը, որը նա կուլ էր տվել կնոջ հետ վիճելուց հետո:
Բայց երեքժամյա վիրահատությունից հետո բժիշկները հայտնաբերել են արժեքավոր «բեռ»՝ ոսկե 12 ձուլակտոր՝ յուրաքանչյուրը 400 գրամ:
Բրիտանական The Daily Mirror-ի հաղորդմամբ, վիրահատությունից անմիջապես հետո ոստիկանության և մաքսային ծառայության աշխատակիցները հարցաքննել են գործարարին և իրենց հետ վերցրել անսովոր «գտածոն»:
Հնդկաստանում մաքսանենությունը տարածված երևույթ է, քանի որ իշխանությունները բարձրացրել են ոսկու և ոսկյա զարդերի ներմուծման հարկերը: Անօրինական ճանապարհով ոսկե իրեր վաճառող հնդիկները տարբեր մեթոդներ են կիրառում, որպես կարողանան ոսկին անցկացնեն մաքսային կետով:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին