«Մենք հավատում ենք, որ այս երկրում մենք կարող ենք ինչ-որ բան փոխել». Պահանջի երթ
Հայաստանում կան 100-ից ավելի գործատուներ, ովքեր աշխատակիցների աշխատավարձերից պահումներ չեն կատարում, քանի որ աշխատողները չեն տվել իրենց համաձայնությունը` դա իրենց կամքին հակառակ է: Այս մասին այսօր «Դ!եմ եմ» նախաձեռնության կողմից կազմակերպված «Պահանջի երթ»-ին ասաց նախաձեռնության անդամ «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ Տիգրան Հովհաննիսյանը:
Այդուհանդերձ, ըստ նրա, պետական հիմնարկներում և մասնավոր ընկերություններում աշխատողներներից, ովքեր չեն կարողանում դիմակայել իշխանական տարբեր ճնշումներին, կատարում են պարտադիր պահումներ:
«Հայաստանում շատ քիչ են ոգևորող և քաջալերող խոսքեր ասել, շատ քիչ են մարդկանց ցույց տվել, որ իրենք կարող են պայքարել և ինչ-որ բան փոխել: Մենք հավատում ենք, որ այս երկրում մենք կարող ենք ինչ-որ բան փոխել, դրա համար յուրաքանչյուր մարդ իրեն պետք է համարի այս երկրի տերը»,- հայտարարեց Տ.Հովհաննիսյանը:
Նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանն էլ դիմելով ակցիայի մանակիցներին` նշեց, որ մինչ օրս գեղեցիկ հայտարություններից, խոստումներից բացի որևէ այլ բանի ականատես չեն եղել:
«Մեզ այսօր չեն բավարարում այդ հայտարարությունները, ուստի նախաձեռնել ենք «Պահանջի երթ»-ը: Բարի երթ»,- ասաց Դ.Մանուկյանը:
Նշեմք, որ այս պահին նախաձեռնության անդամները «Մենք ենք տերը մեր երկրի», «Ոtքի Հայաստան» բացականչություններով շարժվում են դեպի Մաշտոցի պողոտա:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին