ԼՂՀ արտգործնախարարը և ԿԽՄԿ առաքելության ղեկավարը անդրադարձել են ադրբեջանական դիվերսիոն խմբին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն այսօր ընդունել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության ղեկավար Թոմաս Հալիերին։
Ինչպեղ տեղեկացնում են ԼՂՀ ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ-ում ԿԽՄԿ գրասենյակի կողմից ծավալվող գործունեությանը վերաբերող մի շարք խնդիրներ։
Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել նաև վերջերս ԼՂՀ տարածքում վնասազերծված ադրբեջանական դիվերսիոն խմբի հարցին և այս կապակցությամբ ԼՂՀ-ում ԿԽՄԿ գրասենյակի և ԼՂՀ համապատասխան ատյանների, մասնավորապես, ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի միջև հաստատված համագործակցությանը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին