Շոգ եղանակը այսօր կպահպանվի
Հանրապետության տարածքում հուլիսի 25-26-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Հուլիսի 27-29-ին հյուսիսային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 25-ին կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև` նույնքան կնվազի:
Երևանում հուլիսի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին