Նորամարգ համայնքում շուրջ 80 լ/վ ջրթողունակությամբ ապօրինի խորքային հոր է լուծարվել
ՀՀ Արարատի մարզի Նորամարգ համայնքում հուլիսի 29-ին շուրջ 80 լ/վ ջրթողունակությամբ ապօրինի խորքային հորի լուծարման աշխատանքներ են սկսվել, ինչի արդյունքում հնարավոր կլինի տարեկան խնայել ավելի քան 2.5մլն խ/մ ջուր: Լուծարման աշխատանքին տեղում հետևել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: Այս մասին հայտնում են բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Նշենք, որ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի կողմից ձևավորված աշխատանքային խումբը դաշտային ուսումնասիրություններ է իրականացնում ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում ջրային ռեսուրսների անարդյուանվետ օգտագործման և խորքային հորերի ապօրինի շահագործման հետ կապված խնդիրները բացահայտելու և լուծումներ տալու նպատակով:
Առայսօր ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում ՀՀ կառավարության միջոցներով լուծարվել և կոնսերվացվել է 45 խորքային հոր, գումարային 310լ/վ ջրթողունակությամբ, իսկ տնտեսվարողների միջոցներով՝ 47 խորքային հոր, 920լ/վ ջրթողունակությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին