Երևանի երաժշտական ու արվեստի 12 դպրոցներում կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող երաժշտական ու արվեստի 12 դպրոցներում այս պահին կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը` նշելով, որ մշակութային օջախները գտնվում են կառույցի հատուկ ուշադրության ներքո, ինչով էլ պայմանավորված են վերանորոգման աշխատանքների մեծ ծավալները:
Անդրադառնալով նախադպրոցալան հաստատություններին, Ա.Սուքիասյանը տեղեկացրեց, որ 23 մանկապարտեզներ վերանորոգվում և հիմնանորոգվում են, իսկ 5-ում աշխատանքներն արդեն ավարտվել են:
«Ինչ վերաբերում է գույքին, ապա մանկապարտեզները կահավորվում են մանկական նոր մահճակալներով, անկողնային և անհրաժեշտ այլ պարագաներով»,- նշեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին