Արամ Ա. «Թռչնոց բույն»-ում կառուցվող թանգարանը եզակի է իր բնույթով ու նպատակով
Բեյրութի մերձակա Ջիբեյլ (Բիբլոս) քաղաքում գտնվող «Թռչնոց բույն» որբանոցի տարածքում ավարտին է մոտենում Հայոց Ցեղասպանությանը և որբերին նվիրված թանգարանի շինարարությունը: Այս մասին նշված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքում:
«Հոգեկան անհուն ուրախությամբ հավաստում եմ, որ Հայոց Ցեղասպանությանն ու որբերին նվիրված թանգարանի շինարարությունը հասել է իր վերջնակետին: Հայոց ցեղասպանության նվիրված բազմաթիվ թանգարաններ կան, և նորերն էլ կառուցվում են թե Հայաստանում, թե Սփյուռքի մեջ, սակայն այս թանգարանը եզակի է իր բնույթով ու նպատակով»,-հայտարարել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը:
Թանգարանն ունենալու է երեք բաժին` նվիրված Հայոց Ցեղասպանությանը, որբերի կյանքին և հայ ժողովրդի վերածննդին: Թանգարանի շինարարությունը կավարտվի վեց ամսվա ընթացքում:
Բոլոր նրանք, ովքեր «Թռչնոց Բույնի» կամ ընդհանրապես որբերի վերաբերյալ փաստաթղթեր ու գրքեր ունեն, կարող են դրանք տրամադրել թանգարանին:
Նշենք, որ «Թռչնոց բույնը» 1922-ին Սայդայում հիմնել է դանիացի միսիոներուհի Մարիա Ցակոբսոնը, որն առաջին համաշխարհային պատերազմի տարիներին փրկել է բազմաթիվ հայ որբերի կյանք: Որբանոցը Ջիբեյլ է տեղափոխվել 1928 թվականին։
Լրահոս
Տեսանյութեր
Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ