21-րդ դարում քաղաքակիրթ աշխարհը իրավունք չունի թուլ տալու նոր ցեղասպանություններ. «Ազատ դեմոկրատներ»
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ խստորեն դատապարտում է Իրաքի հյուսիսային շրջաններում բնակվող եզդիների նկատմամբ իրականացվող դաժանությունները, որոնք հիրավի կարելի է ցեղասպանություն անվանել, քանզի արդեն իսկ հայտնի է մեծ թվով սպանվածների, առևանգվածների և փախստականների մասին:
«Մերձավոր արևելքում բնակվող եզդիները փաստացիորեն ստիպված են տեղահանվել իրենց պատմական տարածքներից:
Մնք կոչ ենք անում միջազգային հանրությանը և միջազգային ազդեցիկ կառույցներին աչալրջորեն հետևել Իրաքում տեղի ունեցող իրադարձություններին և օր առաջ կանխել այնտեղ իրականացվող ոճիրը: 21-րդ դարում քաղաքակիրթ աշխարհը իրավունք չունի թուլ տալու նոր ցեղասպանություններ և պետք է գործուն քայլեր ձեռնարկվեն, որպեսզի չկրկնվեն 20-րդ դարասկզբից մարդկությանը որպես ծանր ժառանգություն հասած ցեղասպանությունները:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հայտնում է իր զորակցությունը բարեկամ եզդի ժողովրդին: Այս օրերին մեր բոլորիս պարտքը պետք է լինի սատարել եզդիներին և հնարավորինս գործուն քայլեր իրականացնել այդ ուղղությամբ»,-ասված է հայտարարության մեջ:
Թեմային առնչվող հրապարակումներ՝
Ամո Շարոյան. Ստեղծել Շանգալի եզդիների ինքնավար Հանրապետություն՝ խաղաղապահ ուժերի հսկողության ներքո
«Լև գրուպ»-ը պատրաստ է միջազգային ատյաններում պաշտպանել եզդիների իրավունքները
Ի՞նչ է, ամբողջ աշխարհը հո մուսուլման չի՞ լինելու. Ազիզ Թամոյան
Ա. Սաղաթելյան. Հայաստանն իր ուժերի չափով հետևողականորեն սատարելու է փորձության մեջ հայտնված բարեկամ եզդի ժողովրդին
«Հետագան ցույց կտա՝ ինչքանով են իրական իրաքյան եզդիներին օգնելու ՀՀ ԱԳՆ հրահանգները»
Իրաքում եզդիների զանգվածային ոչնչացումը Արևմուտքի երկակի ստանդարտների դրսևորում է. թուրքագետ (տեսանյութ)
ԱԳՆ. Կիսում ենք Հայաստանում ապրող եզդիների վրդովմունքը տեղի ունեցող ողբերգական զարգացումների կապակցությամբ
Այն, ինչ իրաքյան եզդիների հետ է կատարվում, եղել է 1915 թվականին հայերի հետ. Թամոյան
Գերտերությունները կօգնեն Իրաքի եզդիներին. Ազիզ Թամոյան (տեսանյութ)
«Իրաքյան եզդիների ցանկությունն է, որ իրենց զբաղեցրած տարածքը համարվի ԱՄՆ-ի վարչական տարածք»
Հայաստանյան եզդիները մարդասիրական օգնություն են խնդրում իրաքյան եզդիների համար (տեսանյութ)
«ՀՀ իշխանությունները կիսում են եզդիական համայնքի մտահոգությունները»
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ