Կարճ ժամանակահատվածում նման նոր համակարգ ներդնել չէր կարելի. Իրավաբան
Մարդու իրավունքներն ավելի վեր են, քան տեխնիկական խնդիրները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով նպատակային սոցիալական վճարումների ընթացքում ծագած խնդիրների և դրանց հնարավոր լուծումներին՝ նման կարծիք հայտնեց տնտեսագետ, իրավաբան Սուրեն Պարսյանը:
Հանդիպմանը ներկա հաշվապահ Շողեր Բաբայանն էլ խոսելով հարկային մարմնի էլեկտրոնային եղանակով փոխանցվող հաշվետվությունների տեխնիկական խնդիրներին՝ նշեց դրանցից հիմնականները. «Հուլիսի մինչև 31-ը ոչ մի ընթացակարգ չունեին, ամսի 31-ին կառավարությունը որոշեց, որ պետք է արվի էլեկտրոնային տարբերակով: Մի քանի օր անց ֆինանսների նախարարության այն հայտարարությունն ենք կարդում, որտեղ գրված է, որ օգոստոսի 15-ին ծրագիրը պատրաստ կլինի: Ամսի 16-ի ուշ երեկոյան ծրագիրը նոր եղել է, նոր սկսել են հաշվապահներն աշխատել: Դա եղել է ոչ աշխատանքային օր: Ունեցել ենք ընդամենը 2 օր, որ մեր հարցերին պատասխաններ ստանանք և սկսենք ներկայացնել հաշվետվությունները: Նախարարությունից ասել են, որ 18 հազար հաշվետվություն է եղել: Այդ օրերին ամբողջ Հայաստանը նստած է եղել այդ ծրագրի վրա, բնականաբար, պիտի ծանրաբեռնվեր»:
Սուրեն Պարսյանն էլ ավելացրեց, որ այս կարճ ժամանակահատվածում նման նոր համակարգ ներդնել չէր կարելի:
Հաշվապահ Շողեր Բաբայանը նաև ավելացրեց, որ խնդիր կա 1996թ. հունվարի 1-ից հետո ծնված աշխատողների հետ կապված. «Նրանք պետք է ազատվեին եկամտային հարկի 5% վճարից` վճարելով միայն 19.4% + 5 % նպատակային սոցիալական վճար, սակայն համակարգը պահել է 24.4 % + 5 %»:
Ըստ նրա՝ սա ևս մի բեռ է գործատուի համար:
Նախորդող հրապարակումներ՝
ՖՆ տեղեկատվական համակարգը շարունակում է բնականոն գործել
Սոցիալական վճարի պարտականությունից հրաժարվելու դիմումներն արդեն կարելի է ներկայացնել
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին