Պենտագոնում հնարավոր են համարում առանց Սիրիայի և Իրաքի սահմանները հատելու գրոհայինների ոչնչացումը
Պենտագոնում համարում են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որը հունիսին իր վերահսկողությունը սահմանեց Իրաքի հյուսիսի նկատմամբ, ԱՄՆ-ի համար ամենամեծ սպառնալիքն է: Ինչպես հայտնում է RBK-ն, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեգելը:
«Դա («Իսլամական պետություն», խմբ.) անուղղակի սպառնալիք է մեր շահերին, որտեղ էլ որ այն լինի` Իրաքում կամ այլ երկրում»,-ասել է Հեգելը:
Նրա խոսքով, իսլամիստները «ֆանատիկորեն հետևում են մեկ գաղափարախոսության, նրանք ուսումնասիրում են ճիշտ ռազմավարություն, ճկուն են և չափազանց լավ են ֆինանսավորվում:
«Մենք նման բան չենք տեսել»,-ավելացրել է նախարարը:
Իր հերթին ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Մարտին Դեմփսին վստահ է, որ գրոհայիններին ոչնչացնել հնարավոր է` առանց Սիրիայի և Իրաքի սահմանները հատելու: Նրա խոսքով, դրա համար անհրաժեշտ է ձևավորել միջազգային կոալիցիա, որը կգործեր ինչպես զինված ուժերի, այնպես էլ է դիվանագիտության օգնությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին