Գերմանիայում հաճախորդի հաշվին սխալմամբ 3,7 մլն եվրո են փոխանցել
Գերմանիայի Ֆուլդ քաղաքում բանկի աշխատակիցը սխալմամբ հաճախորդի հաշվին մեծ գումար է փոխանցել: Լուրը հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով Bild թերթի էլեկտրոնային տարբերակին, որտեղ նշվում է, որ 22-ամյա աղջկա հաշվին փոխանցվել է 3,7 մլն եվրո:
Աղջիկը իր բանկային քարտի վրա հայտնաբերել է մի ամբողջ կարողություն:
Գերծանրաբեռնված օրվա վերջում, աշխատակիցը աղջկա յոթ նիշանոց հաշվեհամարը սխալմամբ հավաքում է գումարի բաժնում և կատարում գործողությունը:
«30 վայրկյան անց գործողությունը կասեցվում է»,-հայտնել են բանկից:
«Եթե անգամ սխալը շուտ չնկատվեր բանկում և աղջիկը կարողանար այդ գումարը ինչ-որ կերպ հանել իր հաշվեհամարից կամ փոխանցեր մեկ այլ հաշվեհամարի, ապա ըստ օրենքի նա պարտավոր էր լինելու վերադարձնել»,- ասել է փաստաբան Անդրեաս Լանգը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին