«Մոռացված տնակային ավանների բնակիչները» (տեսանյութ)
Երկրաշարժից անմիջապես հետո ինչպես Գյումրու, այնպես էլ քաղաքի հարակից տարածքներում ձևավորվել են հարյուրավոր ժամանակավոր կացարաններից՝ հիմնականում վագոն-տնակներից բաղկացած ավաններ:
Քաղաքի ամենահեռավոր մասում գտնվող տնակային ավանը ձևավորվել է մոտ 10 կմ հեռավորության վրա գտնվող Վահրամաբերդ գյուղի վարչական տարածքում, նախկին Լենգես ՀէԿ-ի աշխատակիցների ընտանիքների համար: Մոտ վեց տարի առաջ այն Գյումրիից անցել է Վահրամաբերդ գյուղի ենթակայությանը: Ներկայումս, այդ ավանում տասնյակ անօթևան ընտանիքներ են բնակվում, որոնց մեծ մասը չեն համարվում անմիջապես երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած, այդ իսկ նպատակով պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն:
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները այցելել են այդ տնակային ավան: Ներկայացվող տեսանյութը Լենգես տնակային ավանում բնակվող, հինգ միակողմանի ծնողազուրկ երեխաներ խնամող կնոջ ընտանիքի մասին է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին