Ոստիկանության լեյտենանտն ընկերոջ հետ կատարել է զգալի չափերով հափշտակություններ
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2014թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Ռազմիկ Կարապետյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով, ընկերոջ` Երևան քաղաքի բնակիչ Գոռ Աթաբեկյանի հետ Երևանի Զ. Սարկավագի փողոցի բակերից մեկում կայանված INFINITI QX մակնիշի ավտոմեքենայից հափշտակել են զգալի արժողությամբ ավտոմասեր: Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայության լրատվական բաժնից:
Նույն եղանակով Ռազմիկ Կարապետյանը` ընկերոջ Գոռ Աթաբեկյանի հետ, 2014 թ. ապրիլ-մայիս ամիսների ընթացքում Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններից և Չարենցավան քաղաքից խմբով ևս 6 անգամ կատարել են ուրիշների գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություններ:
Ռազմիկ Կարապետյանին, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գողություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին