Սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 1-5-ին հյուսիսային և արևելյան շրջաններում, հատկապես օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև մառախուղ: Քամին` հյուսիս–արևմտյան 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 3-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 4-5 աստիճանով, 4-ին նույնքանով կբարձրանա: Այս մասին հայտնում է ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը: Երևանում` հոկտեմբերի 1-5-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, կա անձրևի փոքր հավանականություն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին