Սեպտեմբերին օդի միջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում եղել է նորմայից բարձր 1-2 աստիճանով. ԱՎԾ
Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տեղեկատվության, սեպտեմբերին օդի միջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում եղել է նորմայից բարձր 1-2 աստիճանով:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` ջերմաստիճանն առաջին տասնօրյակում եղել է նորմայից բարձր 3-4 աստիճանով, երկրորդ տասնօրյակում` 2 աստիճանով, երրորդ տասնօրյակում` նորմայից ցածր 0.5-1.5 աստիճանով:
Միջին առավելագույն ջերմաստիճանն Արարատյան դաշտավայրում և Սյունիքի հովիտներում կազմել է +29 +300C, Արագածոտնի նախալեռներում` +26 +290C, ՀՀ Տավուշի մարզում` +24 +260C, ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի նախալեռներում` +20 +240C:
Ամենաբարձր ջերմաստիճանը տարածաշրջանների մեծ մասում դիտվել է սեպտեմբերի 2-4-ին: Արարատյան դաշտավայրում գրանցվել է +35 +370C, Արագածոտնի նախալեռներում և Սյունիքի հովիտներում` +32 +360C, ՀՀ Տավուշի մարզում` +30 +320C, ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի նախալեռներում` +26 +310C (ք.Գյումրիում (ՀՀ Շիրակի մարզ)` +320C):
Միջին նվազագույն ջերմաստիճանը ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի նախալեռներում կազմել է +7 +110C, ՀՀ Տավուշի մարզում և Արագածոտնի նախալեռներում` +10 +150C, Արարատյան դաշտավայրում` +13 +170C, Սյունիքի հովիտներում` +15 +190C:
Ամենացածր ջերմաստիճանը դիտվել է սեպտեմբերի 26-27-ին: ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում գրանցվել է -1 +40C (ք. Տաշիրում (ՀՀ Լոռու մարզ) և Ծաղկահովիտ գյուղում (ՀՀ Արագածոտնի մարզ)` -20C, ք. Սևանում և Շորժա գյուղում (ՀՀ Գեղարքունիքի մարզ), ք. Թալինում (ՀՀ Արագածոտնի մարզ)` +50C, Օձուն գյուղում (ՀՀ Լոռու մարզ)` +70C), ՀՀ Տավուշի մարզում, Արարատյան դաշտավայրում, Արագածոտնի և Սյունիքի նախալեռներում` +6 +80C (ք. Դիլիջանում (ՀՀ Տավուշի մարզ)` +20C):
Ամսական տեղումների քանակը տարածաշրջանների զգալի մասում եղել է նորմայից բարձր, ՀՀ Լոռու մարզում այն կազմել է նորմայի 200-380%-ը, Արարատյան դաշտավայրում` 160-260%, ՀՀ Արագածոտնի մարզում` 150-290% (ք.Աշտարակում` 87%), ՀՀ Գեղարքունիքի մարզում` 160-230% (ք. Գավառում` 108%), ՀՀ Շիրակի մարզում` 150-200% (ք. Գյումրիում` 250%), ՀՀ Տավուշի մարզում`140-200%, ՀՀ Կոտայքի մարզում`130-140%, ՀՀ Սյունիքի մարզում` 66-96% (ք. Սիսիանում` 300%, ք. Մեղրիում տեղումներ չեն դիտվել):
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին