Հասարակական տրանսպորտի կանգառներում կայանված մեքենաները քարշակներով տեղափոխելու են հատուկ պահպանվող տարածք
Կանոնավոր ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցների նկատմամբ Ճանապարհային ոստիկանությունը նվազագույնը շաբաթական մեկ անգամ իրականացնում է ուժեղացված ծառայություն: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը:
Նա նշեց, որ վարորդական իրավունքի վկայական, համապատասխան կատեգորիա չունեցող վարորդները, ովքեր պոտենցիալ վտանգ են ներկայացնում, նրանց մեքենաները տարվում են հատուկ պահպանվող գոտիներ: Այս տարվա 10 ամիսների ընթացքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 315 կանոնավոր ուղևորափոխադրող տրանսպորտային միջոց:
Ինչ վերաբերում է հասարակական տրանսպորտի կանգառներում այլ տրանսպորտային միջոցներ կանգնելու փաստին, Ա. Արշակյանն ասաց, որ ոստիկանապետի հրահանգով ուժեղացվել է հսկողությունը. այն տրանսպորտային միջոցները, որոնք կկայանեն հասարակական տրանսպորտի կանգառներում, վարորդների բացակայության դեպքում քարշակներով տեղափոխելու եմ հատուկ պահպանվող տարածք:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին