Հասարակություն 18:26 20/11/2014

Հպարտանում ենք դպրոցներում ներառական կրթությունով, բայց անտեսում մանկապարտեզները

Հեղինակ` Լիա Խոջոյան

Ներառական կրթության մասին շատ է խոսվում, սակայն ներառական կրթությունը միայն դպրոցից չէ, որ սկսվում է ու դպրոցահասակ երեխաների ներառման գաղափարը չէ: Պարզվեց, որ նախադպրոցական հաստատություններում `մանկապարտեզներում, խնդիրները եթե ոչ ավելի շատ են, ապա հաստատ քիչ չեն:

Օրերս «disabilityinfo.am» կայքում հրապարակում եղավ այն մասին, որ Երևանի թիվ 92 մանկապարտեզում, որը բոլորովին վերջերս է հիմնանորոգվել, հաշմանդամություն ունեցող երեխաների համար երեք առանձնացված խմբասենյակ է նախատեսվել: Սա, նախևառաջ, խտրական մոտեցում է և բոլոր իմաստներով հակասում է ներառման գաղափարին, որի ներդրմամբ պարծենում է Հայաստանը բոլոր հնարավոր հարթակներում:

Panorama.am-ի հետ զրույցում Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության դաշինքի նախագահ Զարուհի Բաթոյանն ասաց, որ առանձնացված դասասենյակները ցանկացած կրթօջախում ոչ միայն չեն համապատասխանում, այլև ամբողջությամբ դեմ են ներառման գաղափարին: Բարեբախտաբար, ասաց նա, այդ մանկապարտեզում դեռ երեխաներ չկան` այն իմաստով, որ մանկապարտեզը նախատեսել է ու ստեղծել է պայմաններ, բայց խումբը գործող չէ:

Ամենակարևոր միջավայրը, ըստ Զ.Բաթոյանի, որտեղ շատ քիչ ներդրումներ են հարկավոր դա մանկապարտեզն է, որտեղ երեխաները ավելի լայն հնարավորություններ ունեն շփվելու միմյանց հետ:

«Երեխաներն այստեղ իրար ավելի լավ են ընդունում, ավելի հեշտ են միմյանց տարբերություններն ընկալում, որից հետո, բնական է, որևէ խնդիր չի լինում: Այսինքն ամենամեծ խնդիրը, որ մենք այսօր ունենք` հասարակության վերաբերմունքի իրազեկության մասով, գալիս է նրանից, որ մանկապարտեզներում հնարավորություն չի եղել հաշմանդամություն ունեցող երեխաների հետ լիարժեք շփում ապահովելու: Իսկ այսօրվա մանկապարտեզները շատ լավ հնարավորություն են տալիս, որպեսզի երեխաները բնական միջավայրում մեծանան ու հետագայում որևէ տարբերություն չտեսնեն միմյանց միջև»,- նշեց մեր զրուցակիցը:

Նա տեղեկացրեց, որ World Vision ընկերությունը բավականին երկար ժամանակ աշխատել է տարբեր մանկապարտեզների հետ, մեծ ներդրումներ են արվել թե’ մասնագետների վերապատրաստումների, թե’ նյութատեխնիկական բազան համալրելու համար: Բայց այդուհանդերձ մանկապարտեզները ներառման գաղափարի կոնտեքստում դեռ խնդիրներ ունեն, թեև, օրինակ, շենքային պայմանների հարմարեցման խնդիրը ավելի հետ է լուծել, քան դպրոցում.

«Այս դեպքում, քանի որ երեխաները փոքր են, բացի այդ վերջին շրջանում բավականին մեծ ուշադրություն է դարձվում մանկապարտեզների վերանորոգման և վերակառուցման աշխատանքների վրա, հնարավորություն կա հենց այդ աշխատանքների ժամանակ նկատի ունենալ և’ մուտքերը, և’ խմբասենյակները, և’ սանհանգույցները հաշմանդամություն ունեցող երեխաների համար հարմարեցնելու մասին: Որքան երեխան փոքր է, այնքան ավելի հեշտ է այդ հարմարությունները նրա համար ստեղծել»:

Բայց միայն շենքային խնդիրները չեն, որ մանկապարտեզներում խոչընդոտում են ներառման տարածմանը: Ամենալուրջ խնդիրը այն է, որ հաշմանդամություն ունեցող երեխաներն են քիչ մանկապարտեզներում, թեև նրա կարծիքով, երեխաների թիվը շատ ավելի մեծ կարող էր լինել, որովհետև այս հաստատություններում հարմարությունների հարցը լուծելը շատ ավելի դյուրին է, միջավայրն էլ ավելի ճկուն:

«Այսօր բազմաթիվ հասարակական կազմակերպություններ ունեն երեխայի զարգացման կենտրոններ, որոնք ունենա լավ մասնագետներ ու առհասարակ` մասնագետի խնդիր մենք չունենք: Այդ դեպքում ինչո՞ւ մենք չենք զարգացնում մանկապարտեզներում էլ»,- հավելեց Զ.Բաթոյանը:

Ստացվում է, որ ունենք մի իրավիճակ, երբ ողջ ուժերը պետությունը կենտրոնացրել է դպրոցներում ներառական կրթության ներդրման, առաջխաղացման վրա, մինչդեռ երեխայի կրթությունը սկսվում է նախադպրոցական կրթօջախներից:

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը, ով Հայաստանում առաջիններից էր, որ իր տնօրինած դպրոցում ներդրեց ներառական կրթությունը, Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ որքան փոքր տարիքից սկսվի ներառումը, այնքան դա անցավ է լինելու ու ավելի ընկալելի երեխաների, ծնողների կողմից:

«Մանկապարտեզներում այդ խնդիրը իրապես կաղում է, որովհետև մանկապարտեզները որպես համայնքային հաստատություններ ֆինանսավորվում են զուտ սննդի համար, իսկ ներառական կրթությունը ենթադրում է բազմամասնագիտական թիմ, լրացուցիչ մասնագետներ: Այսինքն գործ ունենք ֆինանսավորման խնդրի հետ` մասնագետներին ֆինանսավորելու դժվարություն ունենալով համայնքային պետական մարմինները մի տեսակ շատ չեն խորանում դրա մեջ»,- կարծիք հայտնեց տիկին Բախշյանը:

Կա մեկ այլ խնդիր ևս` մանկապարտեզների դաստիարակներն ու տնօրենները ներառական գաղափարախոսությանը դեռ խորթ են նայում: Եթե դպրոցներում այդ գաղափարը ներդրվեց, մանկավարժների հետ վերապատրաստման ծրագրեր են տարբեր եղել, ուսուցիչներն էլ բավականին ընդունել են այդ գաղափարախոսությունը, ապա մանկապարտեզների գործունեությունը այդ ուղղությամբ շատ սահմանափակ է: Օրինակ, նշեց Ա.Բախշյանը, թիվ 92 մանկապարտեզը ամբողջությամբ վերանորոգվել է ու պատրաստ է ընդունել հաշմանդամություն ունեցող երեխաների, սակայն այդտեղ էլ մեկ այլ խնդիր է առաջ քաշվել` առանձնացված խմբասենյակների, ինչը խորթ է ներառման գաղափարին.

«Այդ մանկապարտեզի տնօրենը ինձ հարազատ անձնավորություն է, նա դեռ մեկ-մեկուկես ամիս առաջ ինձ խնդրեց, որ խոսեմ համայնքի ծնողների հետ այդ մասին: Անշուշտ այդ աշխատանքը համայնքում պետք է տանել, որպեսզի թե տնօրինությունը, թե հատկապես ծնողները համայնքի հասկանան ինչ է նշանակում ներառական կրթություն և որ այն ոչ թե իրենց երեծաներչի հաշվին է իրականացվելու, այլ հակառակը` բոլոր երեխաներն են շահում դրանից»:

Վերադառնալով առանձնացված խմբասենյակի խնդրին, տիկին Բախշյանը կարծիք հայտնեց, որ այն թելադրվել է մանկապարտեզին, այսինքն ղեկավարության նախաձեռնությունը չի դա: Եվ հույս հայտնեց, որ այդ խտրական մոտեցումը կվերանայվի:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:17
Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել
Գերմանիայի բնության պահպանության միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի (Ciconia nigra)...
Աղբյուր` Panorama.am
22:44
Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում է եղել
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական...
Աղբյուր` Panorama.am
22:21
Երեք մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով 5 հոգի հոսպիտալացվել են
ՆԳՆ փրկարարական ծառայությունից հայտնում են. «Մայիսի 7-ին, ժամը 16:38-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
21:58
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս։ «Մայիսի 7-ին, ժամը 20:40-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:33
Կխնդրեմ՝ հասկանալով խոսեն, ոչ թե որին ինչ հարմար ա՝ դա գրեն ու հրապարակեն․ Կիրանցի գյուղապետ
«Ուրեմն ասեմ հետևյալը՝ սահմանազատումն ամբողջությամբ Կիրանցում չի վերջացել։ Ես շեշտել եմ՝ ամենամեծ վտանգը  ու վախը կա հենց էս քթի...
Աղբյուր` Panorama.am
21:02
Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը
Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
20:55
Ոչ մի անձնային և խմբային շահ չի սպասարկվելու․ Սուրեն Պետրոսյան
 «Այս պայքարն ազգային և համազգային է, սա պետք է ֆիքսել։ Սա ոչ միայն պետականության անկման գործընթացը կասեցնելու մասին է , այլև...
Աղբյուր` Panorama.am
20:36
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
 «Ես այդ անձի կեղծ թեզերը փորձում եմ չմեկնաբանել, բայց մի բան կարող եմ ասել՝ եկեղեցին կոչնակը հնչեցնելով հայտարարել է  Հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
«Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից»,-  այս մասին Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան քայլերթի...
Աղբյուր` Panorama.am
20:03
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
«Այս օրերի ընթացքում ինչ տեսակի սուտ ասես, որ չեն հնչեցրել՝ իբր Սրբազանը երկու տղա ունի և բանակից ազատել է, ասացին՝ նարկոբիզնեսով են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում
 «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը իրազեկման ավտոերթ է անցկացնում Գյումրի քաղաքի փողոցներում: Ավտոերթի  մասին շարժման...
Աղբյուր` Panorama.am
19:26
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
«Չենք հավատում Կառավարությանը»,- ասում է Կիրանց գյուղի բնակիչը։ - Եթե 8 կետը դրել են, երեքը ինչի՞ են թողել,- ասաց նա։ -...
Աղբյուր` Panorama.am
19:15
LiveAra հարթակը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տեղեկացնում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ #LiveAra հարթակը սիրով միանում է Բագրատ Սրբազանի նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
19:07
Երբ հայ ժողովուրդը ելել է իմաստավորված պայքարի, հաղթել է․ Շարմազանով
«Մենք մեր հերոսական պատմության ժառանգներն ենք, որքան էլ հետնորդները ցանկանան մեզ հեռացնել Հայկ նահապետի արժեքներից, իրավունք չունենք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}