Իտալիայում հետաքննում են գրիպի դեմ պատվաստված մարդկանց մահվան դեպքերը
Իտալիայում հետաքննում են մարդկանց մահվան 11 կասկածելի դեպք, որոնց գրիպի դեմ պատվաստում է արվել: Այս մասին հաղորդում է «Իտար տասս» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, խոսքը «Novartis» ընկերության FLAUD պատվաստանյութի մասին է, որի 2 խմբաքանակ հետ է կանչվել պատվաստումից հետո առաջին 3 տարեց մարդկանց մահվան դեպքերից հետո:
Երեկ երեկոյան մահացած մարդկանց թիվը հասել է 11-ի: Հատկանշական է, որ լուրերը ստացվում են Իտալիայի տարբեր քաղաքներից, և, որպես կանոն, բոլոր մահացածները տարեց մարդիկ են: Հայտնի է նաև, որ նրանցից ոմանք պատվաստվել են մյուս` օգտագործվող խմբաքանակների դեղորայքով:
Պատկան մարմինները, սակայն, չեն շտապում հաստատել տեղեկատվության իսկությունը:
«Պատվաստանյութի օգտագործման և մարդկանց մահվան միջև դեռևս ոչ մի անմիջական կապ չի հաստատվել»,- ասել է Իտալիայի դեղագործական գործակալության տնօրեն Լուկա Պանին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին