«Մենք հզոր երթ արեցինք». ավարտվեց ՀԱԿ կազմակերպած երթը (տեսանյութ)
«Ժողովուրդ ջան ապրեք, մենք հզոր երթ արեցինք»,- եզրափակելով «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության նախաձեռնած հանրահավաք-երթը և դիմելով ժողովրդին՝ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Լրագրողների հարցին, թե արդյո՞ք այս միջոցառումով եռյակը կավարտի և կամփոփի քաղաքական տարին, Զուրաբյանն ասաց. «Չեմ ցանկանում ամփոփել քաղաքական տարին, չգիտեմ ինչ կլինի, մենք հիմա գտնվում ենք քաղաղական դժվար վիճակում, դրամը փլուզվում է և չգիտեմ ինչ կլինի»:
Ըստ նրա՝ վճռական պահը շատ սպասեցնել չի տա:
«Լրագրողների և հանրային հանդիպումների միջոցով կհրապարակվեն մեր առաջիկա ծրագրերը: Մենք ոչնչի չենք սպասում, մենք այդպիսի սովորություն չունենք: Գործ ենք անում, որը պետք է համահունչ լինի երկրում ստեղծված իրավիճակին»,-ամփոփեց Զուրաբյանը:
Հիշեցնենք, որ այսօր «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության նախաձեռնել էր հանրահավաք-երթ` ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը:
Նախորդող հրապարակումներ՝
Գագիկ Ջհանգիրյան. Լևոն Տեր-Պետրոսյանը դեկտեմբերի 10-ի ոչ մի երթի էլ չի մասնակցել
Լևոն Զուրաբյան. Ազատամարտիկների վրա հարձակումը հոգեվարքի մեջ գտնվող իշխանության ստոր քայլ է
Ով որ բացակա է լինելու, թող Համո Սահյան չմեջբերի. Ր. Հովհաննիսյան
Հանրահավաք-երթը մեկնարկեց. ՀԱԿ-ին կմիանան «Ժառանգությունն» ու ԲՀԿ-ն
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց