Իստվուդի «Դիպուկահարը» դիտողները սպառնում են մահմեդականներին
«Դիպուկահարը» ֆիլմի էկրան բարձրանալուց հետո աճել է ամերիկացի մահմեդականների դեմ սպառնալիքների թիվը: Բի-Բի-Սի-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում են մահմեդական իրավապաշտպան կազմակերպությունները:
Խտրականության դեմ պայքարի ամերիկա-արաբական խումբը դիմել է ռեժիսոր Քլինթ Իստվուդին և գլխավոր դերակատար Բրեդլի Կուպերին: Ֆիլմի սցենարի հիմքում ամերիկացի դիպուկահար Քրիս Քայլի իրական պատմությունն է: Նա ծառայել է Իրաքում 2003-09 թվականներին:
«Սպառնալիքների մեծ մասը հետևանք է նրա, թե ինչպես են մահմեդականները ներկայացված ֆիլմում»,-հայտարարում են իրավապաշտպանները:
Նրանք ասում են, որ Ֆեյսբուքում և Թվիթերում մահմեդականներին ուղղված հարյուրավոր սպառնալիքներ են հավաքել, որոնք ուղղել են ֆիլմը դիտած մարդիկ: Կազմակերպության անդամները կոչ են անում Իստվուդին և Կուպերին հանդես գալ սպառնալից հայտարարությունների դեմ, որպեսզի նվազեցվի մահմեդականների հանդեպ թշնամական հռետորաբանությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին