56 տարի առաջ այս օրը դռները բացեց Մատենադարանի շենքը
«1959 թվականի մարտի 3-ին իր դռները բացեց Մատենադարանի շենքը: Նույն օրը Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ Մատենադարանը ձեռք բերեց գիտահետազոտական ինստիտուտի կարգավիճակ: Լուսանկարում այդ օրերի Մատենադարանն է: Դեռ չկան շենքի դիմացի արձանները, իսկ թիկունքում բարձունքից հսկում է Ստալինը»,-Ֆեյսբուքյան իր էջում գրել է Հովիկ Չարխչյանն ու տեղադրել լուսանկարը:
Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը ձևավորվել է Էջմիածնի Մատենադարանի հիմքի վրա: Այն պետականացվել է 1920 թ. դեկտեմբերին, որից միայն երկու տարի անց` 1922 թ. ապրիլին:
Էջմիածնից Մատենադարանը Երևան է տեղափոխվում 1939 թ. և տեղակայավում Հանրային գրադարանում: 1945 թ. ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով սկսվում է շենքի շինարարությունը, որն ավարտվում է 1957 թ. և Մատենադարանը հաստատվում է նորակառույց շենքում:
1959 թվականի մարտի 3-ին Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ Մատենադարանը վերածվում է գիտահետազոտական ինստիտուտի` ձեռագրերի գիտական պահպանության, բնագրերի ուսումնասիրման, հրատարակության և թարգմանության բաժիններով. 1962 թ. այն անվանակոչվում է Մեսրոպ Մաշտոցի անունով։
Ներկայումս Մատենադարանի գլխավոր մասնաշենքը վերածվել է թանգարանային համալիրի` հնարավորություն ստանալով ավելի շատ ցուցադրություններ ներակայացնելու: Նախկին 1 ցուցասրահին այսօր փոխարինում է 15-ը: Գիտական բաժինների համար կառուցվել է նոր մասնաշենք, որը շահագործման է հանձնվել 2011 թ. սեպտեմբերի 21-ին: Նորակառույցի հեղինակը ճարտարապետ Արթուր Մեսչյանն է: