Անցած շաբաթվա ընթացքում Երևանում ավելի շատ տղա է ծնվել, քան աղջիկ
Փետրվարի 20-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 45192 քաղաքացի:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 5088 կանչ. հիվանդանոց է տեղափոխվել 935 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները:
Փետրվարի 20-27-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 385 երեխա` 210 տղա և 175 աղջիկ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին