Որ երկրում են մարդիկ առավել խոր քնում
Հետազոտողները պարզել են, թե որ երկրում են մարդիկ առավել խոր քուն մտնում: Հարցմանը մասնակցել է 900 կամավոր 47 երկրից: Մասնագետները քնի որակը գնահատել են Sleep Cycle-ի օգնությամբ: Այն հետևել է քնի տևողությանը, ինչպես նաև այն բանին, թե մարդը քանի անգամ է արթնանում:
«Մեդդեյլի.ռու»-ի փոխանցմամբ, քնի որակով առաջին տեղում Սլովակիան է: Հնգյակում ընդգրկվել են նաև Հունգարիայի, Չինաստանի, Լեհաստանի ու Չեխիայի քաղաքացիները:
Բացի այդ, հետազոտողները նաև եկել են եզրակացության, որ չորեքշաբթին լավագույն օրն է քնելու համար: Հանգստյան օրերին հարցման մասնակիցների 50%-ը քիչ է քնել: Գիտնականներն ընդգծել են, որ տիեզերքի կենդանի արարածներից միայն մարդն է, որ կարող է զբաղվել ինչ-որ այլ գործերով այն դեպքում, երբ օրգանիզմը քնի կարիք ունի:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին