Գիշերվա ընթացքում ուտելուց հրաժարվելը նվազեցնում է կրծքի քաղցկեղի վտանգը
Կրծքագեղձի քաղցկեղն առավել շատ տարածված է կանանց շրջանում: Քաղցկեղով տառապող կանանց 25%-ի մոտ հենց այս հիվանդությունն է ախտորոշվել: Հիվանդության զարգացման վտանգը մեծացնում են ծխելը, խմելը, ճարպակալումը, շաքարային դիաբետը: Հետազոտությունները ցույց են տվել, որ եթե կանանց արյան մեջ մեծ է շաքարի պարունակությունը, ապա կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը մեծ է, եթե նույնիսկ նա չի տառապում շաքարային դիաբետով: Այս մասին գրում է «Մեդդեյլի.ռու»-ն:
Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականների անցկացրած նոր հետազոտության արդյունքների համաձայն, գիշերվա ժամերին ուտելուց հրաժարվելն օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի պարունակությունը: Ուշագրավ է, որ արդյունքներն ամենևին կախված չեն եղել այն հանգամանքից, թե քանի անգամ են օրվա ընթացքում կանայք սնվել: Ընդհանրապես կրծքագեղձի քաղցկեղից խուսափելու համար հրաժարվել կարմիր մսից, ալկոհոլից:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին