Իտալիայում դատարանը պարտավորեցրել է բուսակեր մորը երեխային միս տալ
Իտալիայում դատարանը պարտավորեցրել է բուսակեր մորը տղային միս տալ գոնե շաբաթը մեկ անգամ: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով The Local-ին: Երեխայի հայրը բողոքել է, որ նախկին կինը երեխային իր նման բուսակեր է դարձրել:
2006 թվականից կինը երեխային միայն բանջարեղենով ու շիլաներով է կերակրել: Նախկին ամուսինը դատի է տվել և ասել, որ որոշումն ընդունվել է առանց իր իմացության և նմանատիպ չափաբաժինը կարող է վնաս հասցնել երեխայի առողջությանը:
Ըստ աղբյուրի, հայրն ու որդին հանգստյան օրերին են հանդիպել, նրանք ճաշել են McDonalds-ում, պատրաստել են աղանդեր և միս: Տատիկը նրան նրբերշիկ է տվել և պանիր:
Մոր խոսքով, դրանից հետո երեխայի փորը սկսել է ցավալ:
Դատարանի որոշման մեջ նշված է նաև, որ երեխայի հայրն էլ իր հերթին չպետք է նրան միս տա շաբաթվա մեջ երկու անգամից ավելի:
Իսկ հունվարին Իտալիայի քաղաքներից մեկում երկու աղջկա հորը երկու ամսով դատապարտել էին այն բանի համար, որ նա դիետա էր սահմանել աղջիկների համար և ստիպում էր նրանց շատ սահել: Տղամարդու կարծիքով, իր աղջիկները «շատ գեր էին»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին