ՏԿԱԻն-ում քննարկվել են ՀՀ և ՌԴ միգրացիոն համագործակցության հարցերը
Այսօր ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ընդունել է ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության (ԴՄԾ) հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Լեոնիդ Տրիշկինին: Սա Լ. Տրիշկինի առաջին այցն էր ՏԿԱԻՆ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են միգրացիոն ոլորտում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համագործակցության հարցերն ու սպասվող ծրագրերը: Այս մասին հայտնում են ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:
Նախարար Երիցյանը հատուկ ուշադրություն է դարձրել ՌԴ մուտքի խնդիր ունեցող ՀՀ քաղաքացիների հարցին՝ հատկապես ՌԴ-ում բնակվող այն 173000 ՀՀ քաղաքացիներին, ովքեր, գտնվելով ՌԴ տարածքում, դժվարանում են լքել Ռուսաստանի տարածքը, քանի որ հետո ՌԴ վերադառնալու խնդիր են ունենալու:
Քննարկվել են նաև ՀՀ-ում ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության և համապատասխանաբար ՌԴ-ում ՏԿԱԻՆ ներկայացուցչության իրավական կարգավիճակի հարցերը:
Նախարար Արմեն Երիցյանն ու Լեոնիդ Տրիշկինը պայմանավորվել են համատեղ քայլեր և լուծումներ մշակել քննարկված հարցերի շուրջ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին