Նոյեմբերյանում փլուզումից փակված ճանապարհը դարձել է երթևեկելի
Նոյեմբերյան քաղաքի Շահումյան փողոցը դարձել է երթևեկելի: Ճանապարհը բացվել է ժամը 14.48-ին քաղաքապետարանի աշխատակիցների ուժերով: Այս մասին հայտնում են ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:
Այսօր՝ ժամը 09.16-ին ՏԿԱԻՆ փրկարար ծառայություն տեղեկատվություն էր ստացվել, որ Նոյեմբերյան քաղաքի Շահումյան փողոցում տեղի է ունեցել փլուզում, ինչից ճանապարհը դարձել էր անանցանելի:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:
Պարզվել էր, որ Շահումյան փողոցում` թիվ 13 տան մոտակայքում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, փլուզվել էր Ա. Գ.-ին պատկանող անասնագոմը (մոտ 25քմ, կառուցված 50-ական թվականներին), քարաբեկորներն թափվել են կից ճանապարհին՝ փակելով այն:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին