Հայ սպաների շարքն այսօր համալրեց 23-ամյա Ձյունիկը
«Չորս տարի ուսանելուց հետո ստացանք մեր առաջին սպայական կոչումը և պատրաստվում ենք համալրել Հայոց բանակի սպայական կազմը»,-այսօր ՀՀ ՊՆ-ում ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին սպայական կոչումների հանձնման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց շրջանավարտ Դավիթ Սաժումյանն, ով ավարտել է Ռազմական ավիացիոն ինստիտուտը:
«Ձեռք եմ բերել հիանալի մասնագիտություն, նաև հրամանատար ու ծառայակից լավ ընկերներ, ռազմական փորձ, որը մեզ հետագայում շատ պետք կգա»,-նշեց Դավիթը:
Ռազմական կապի տեխնիկայի շահագործողի մասնագիտություն ձեռք բերած շրջանավարտի խոսքերով ծառայության մեջ կարևոր է զինվորի հետ հարաբերությունների ճիշտ կազմակերպումն, ինչպես նաև մասնագիտության ճիշտ տիրապետումը:
«Տրամադրվածությունս մարտական է, մենք ունենք հակառակորդ, որին պետք է ապացուցենք մեր հզորությունը: Ինձ հոգեհարազատ է Գարեգին Նժդեհի ազգապահպան գաղափարախոսությունը»,-ավելացրեց Դավիթը:
Լեյտենանտ Սուրեն Մովսիսյանն էլ նշեց, որ ցանկացած զինծառայողի քաղաքացու, առավել ևս սպայի համար մեծ պատիվ է ստանալ սպայական դաշույն:
«Կրելով երկրի պաշտպանի տիտղոսը՝ ստանալ նման պարգև՝ զենք, պաշտպանության համար, մեծագույն պարգևներից մեկն է, որ կարող է լինել կյանքում»,-ասաց նա։
Սուրենն ավարտել է ռադիոէլեկտրոնային պայքար օդատիեզերական կառավարման համակարգերի դեմ մասնագիտությունը, սովորել է հինգ տարի և ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում:
Հայ սպաների շարքն այսօր համալրեց նաև 23 ամյա Ձյունիկ Ավեյանը, ով առաջին մասնագիտությամբ իրավաբան է, իսկ երկորդ մասնագիտությամբ արդեն հակաօդային պաշտպան է։
«Որոշեցի ուսումս շարունակել այս ոլորտում, քանի որ հայրս և եղբայրս այս ոլորտում են աշխատում և փոքր չափով տեղյակ էի»,-պատմեց նա։ Նա նշեց, որ թեև որպես աղջիկ սկզբնական շրջանում դժվար էր ոլորտին հարմարվելը, սակայն հետո հարմարվել է և այսօր և հպարտ է, և ուրախ է։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին