Քաղաքացիական-երիտասարդական կենտրոններ՝ Իջևանում և Հրազդանում
ԱՄՆ ՄԶԳ օժանդակությամբ Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հետ համատեղ իրականացվող «Պահանջատեր հասարակություն` հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում այսօր Իջևանում և Հրազդանում բացվել են Քաղաքացիական-երիտասարդական կենտրոնների գրասենյակները: Այդ միջոցառումներին մասնակցել են տեղի քաղաքացիական հասարակության, քաղաքային, մարզային իշխանությունների և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը:
Կենտրոնները առաջիկա 4,5 տարիներն զբաղվելու են հետևյալ գործառույթներով.
• Տեղական ակտիվ երիտասարդության համախմբում` հանրային շահերի պաշտպանության գաղափարի և գործողությունների համար
• Կենտրոնի շահառուների հատուկ ուսուցումներ շահերի պաշտպանության ոլորտում
• Առողջապահական և կրթական հիմնարկների աշխատանքի մասնակցային մոնիտորինգի իրականացման համակարգում
• Շահերի պաշտպանության, իշխանությունների և հանրային միջոցների օգտագործող հաստատություների թափանցիկության և հաշվետվողականության մակարդակի բարձրացմանն ուղղված այլ գործողությունների նախաձեռնում և իրականացում:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, այս կենտրոնները, Գյումրիում, Վանաձորում, Արմավիրում և Գավառում գործող համանման կենտրոնները, ինչպես նաև Արտաշատում և Աշտարակում վերջերս բացված, իսկ Եղեգնաձորում և Կապանում առաջիկայում հիմնվելիք մյուս կենտրոնները կհամագործակցեն այս ոլորտներով հետաքրքրված և այդ ոլորտներում աշխատող հասարակական կառույցների և անհատների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին