Արցախում վիրավորված 4 զինծառայողների վիճակը կայուն ծանր է
ԼՂՀ-ում նախօրեին հակառակորդի կողմից ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ հրանոթից արձակված արկերի պայթունների հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած չորս զինծառայողներ տեղափոխվել են Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
Նրա խոսքերով՝ զինծառայողների վիճակը կայուն ծանր է, նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Ա.Ասատուրյանը հայտնեց, որ իրենց մոտ տեղափոխվածներն են Սաֆար Արսենի Սաֆարյանը, Արկադի Արմենի Մուրադյանը, Խաչատուր Հայրիկի Պապիկյանը, Արման Արմենակի Ստեփանյանը:
Նախորդող հրապարակում՝
Սեյրան Օհանյանն այցելել է ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ
Հայտնի են վիրավոր զինծառայողների անունները. Հարուցվել է քրգործ
Հակառակորդի հրթիռահրետանային արկակոծման հետևանքով ԼՂՀ ՊԲ 4 զինծառայող մահացել է, կան վիրավորներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին