Կալիֆորնիան դարձել է ԱՄՆ 5-րդ նահանգը, որտեղ թույլատրված է էվթանազիան
Կալիֆորնիան դարձել է 5-րդ նահանգը, որտեղ մահացու հիվանդ մարդկանց թույլատրված է դիմել էվթանազիայի: Այդ մասին համապատասխան հրամանը ստորագրել է Կալիֆորնիայի նահանգապետ Ջերրի Բրաունը, փոխանցում է The Los Angeles Times-ը:
Այդ հրամանի համաձայն, բժիշկները օրենքով ստանալու են հնարավորություն մահացու դոզա ներարկել հիվանդներին, որոնց բժիշկների գնահատականով մնացել է ապրելու վեց ամիս:
Օրենքը գրված է այնպես, ինչպես Օրեգոն նահանգում է, որտեղ նախորդ տարվա ընթացքում այդ հնարավորությունից օգտվել է 105 մարդ:
Օրենքը ուժի մեջ կմտնի 90 օր հետո` եկող տարվա հունվարից ոչ շուտ և նոյեմբերից ոչ ուշ:
Լրահոս
Տեսանյութեր
Վարդան Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ Սրբազանն է