Արոնյան-Կրամնիկ` 3:3
Շվեյցարական Ցյուրիխում կայացած Արոնյան-Կրամնիկ մրցախաղի վերջին` 6-րդ տուրում կրկին ոչ-ոքի արձանագրվեց: Նշենք, որ հայ գրոսմայստերն այս պարտիայում խաղում էր սպիտակ խաղաքարերով:
Այսպիսով` ընդհանուր մրցախաղի ելքը նույնպես հավասար է` 3:3: Եվ եթե այս մրցախաղի մեկնարկային երեք պարտիան լի էին լարվածությամբ և պայքարի քողարկված նրբերանգներով, ապա մյուս երեքն ընթացան ավելի հանգիստ պայմաններում:
Արոնյանն ու Կրամնիկը հասցրեցին նաև արագ շախմատի մեկ պարտիա անցկացնել, որն ավարտվեց հայ շախմատիստի հաղթանակով:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին