Յայա Տուրե. «Աֆրիկացիներին թերագնահատում են»
Վերջերս «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Սամիր Նասրին հայտարարել է, որ իր թիմակից Յայա Տուրեն լավագույն ֆուտբոլիստներից մեկը կլիներ աշխարհում, եթե աֆրիկացի չլիներ:
«Կարծում եմ` Սամիրը ճիշտ է բնութագրել,- ասել է Կոտ դ'Իվուարի հավաքականի ֆուտբոլիստը BBC-ի թղթակցին:- Եթե անկեղծ լինենք, իրական ճանաչումը բխում է երկրպագուներից: Ես չեմ բողոքում, ուղղակի ուզում եմ ազնիվ լինել: Եթե մենք` աֆրիկացիներս, շարունակենք լավ խաղալ, իսկ ԶԼՄ-ներն ուշադրություն չդարձնեն, մենք չենք հասնի այն ամենին, ինչին ձգտում ենք: Եթե հիմա գնանք Աֆրիկայի ցանկացած հեռավոր անկյուն, մարդիկ կասեն. «Այո, մենք ճանաչում ենք Մեսսիին»: Իսկ եթե Եվրոպայում հարցնես Յայա Տուրեի մասին, կպատասխանեն. «Իսկ ո՞վ է նա»: Ոմանք կասեն, որ լսել են անունս, բայց չգիտեն` ինչպիսի տեսք ունեմ: Իսկ թե ինչպիսին է Մեսսին, բոլորը գիտեն:
Ես հպարտ եմ, որ աֆրիկացի եմ, ուզում եմ պաշտպանել աֆրիկացիների պատիվը և ցուցադրել ողջ աշխարհին, որ աֆրիկացի ֆուտբոլիստները կարող են չզիջել եվրոպացի ու հարավամերիկացի խաղացողներին»:
Լրահոս
Տեսանյութեր
Վարդան Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ Սրբազանն է