Մեկնարկել է «Լավագույն մարզական ընտանիք-2014» մրցույթի եզրափակիչ փուլը
Այսօր Ծաղկաձորի մարզաբազայում մեկնարկել է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք-2014» մրցույթի եզրափակիչ փուլը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության լրատվության բաժինը:
Փուլային մրցումներում հաղթող ճանաչված 144 ընտանիքները՝ Հայաստանի 10 մարզերից, Երևանից և Արցախից, պայքարելու են 4 տարիքային խմբերում: Մրցույթը կազմակերպվում է 11-րդ անգամ, որի եզրափակիչ փուլում այս տարի առաջին անգամ հանդես են գալու հաշվանդամություն ունեցող 17 ընտանիքներ:
Նշենք, որ այս տարի ավագ տարիքային 2 խմբերում 6 մարզաձևերին ավելացել է ևս մեկը՝ օդաճնշիչ հրացանով հրաձգությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին