Տեյշեյրա. «Մենք անհանգստանում ենք մեր ընտանիքների համար»
Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Ալեքս Տեյշեյրան խոսել է ակումբից իր փախուստի մասին:
«Ներկա պահին մենք շատ ենք անհանգստանում մեր ընտանիքների համար: Հարգում ենք նրանց, ովքեր մնացել են Ուկրաինայում, սակայն կինս ու դուստրս առաջնահերթություն են ինձ համար,- գրել է Տեյշեյրան Instagram-ում:- Գիտենք, որ օդանավակայանն ու օդային տարածությունը Դոնեցկում փակ են, ուստի առաջարկեցինք մարզվել արտասահմանում: Բայց ակումբը նախ հայտարարեց, որ տեղափոխվում է Խարկով, իսկ մի քանի ժամ անց մեզ ասացին, որ որոշվել է տեղափոխվել Կիև: Դա խոսում է այն մասին, որ ակումբն անորոշության մեջ է: Իսկ մեր ընտանիքներն ո՞ւ ր տանենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին