Դունգա. «Չեմ հրաժարվելու վետերան ֆուտբոլիստներից»
Բրազիլիայի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ Դունգան հայտարարել է, որ չի հրաժարվելու վետերան ֆուտբոլիստների ծառայություններից: Այս մասին տեղեկացնում է «O Globo»-ն:
«Հավաքական հրավիրելուց առաջ չեմ ուսումնասիրելու ֆուտբոլիստների անձնագրերը: Անգամ նրանք, ովքեր տարիքով մեծ են, կարող են օգուտ բերել թիմին:
Աշխարհի առաջնության ժամանակ շատ քննադատություններ լսեցի հավաքականի հասցեին: Քննադատողների թվում էր նաև լեգենդար Պելեն: Բայց մենք չունենք նման ֆուտբոլիստներ, ուստի չենք կարող խաղալ այնպես, ինչպես Պելեի թիմն էր:
Բոլորն ուզում են, որ Բրազիլիայի հավաքականը հաղթի: Եկեք բացահայտ խոսենք. ընտրանուն հիմա պետք է ոչ թե գեղեցիկ խաղ, այլ կամք»,- նշել է Դունգան:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին