Մարադոնա. «Արգենտինայի հավաքականը եզրափակչում ընդհանրապես չխաղաց»
Աշխարհի 1986 թ. չեմպիոն Դիեգո Մարադոնան քննադատել է Արգենտինայի հավաքականի խաղն աշխարհի 2014 թ. առաջնության եզրափակիչ խաղում: Հիշեցնենք, որ Ալեխանդրո Սաբելյայի սաները լրացուցիչ ժամանակում 0:1 հաշվով զիջեցին գերմանացիներին:
«Նրանք ընդհանրապես չխաղացին: Թիմը, որին իր հետևից Մեսսին է տանում, յուրաքանչյուր խաղում պետք է հաղթի 3 գնդակի առավելությամբ»,- նշել է Մարադոնան:
Դե ինչ, հիշեցնենք, որ աշխարհի 2010 թ. առաջնությունում, երբ գլխավոր մարզիչը նույն Մարադոնան էր, և Մեսսին նույնպես խաղում էր, Արգենտինայի հավաքականը հասավ քառորդ եզրափակիչ, որում 0:4 հաշվով պարտվեց Գերմանիային թիմին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին