«Մանչեսթեր Յունայթեդը» Վիդալի համար 60 մլն եվրո է առաջարկում
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» նախկինի պես մտադիր է հրավիրել «Յուվենթուսի» կիսապաշտպան Արթուրո Վիդալին: «Կարմիր սատանաները» Չիլիի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստի համար, ինչպես տեղեկացնում է «La Gazetta dello Sport»-ը, առաջարկում են 60 մլն եվրո:
Ըստ աղբյուրի տեղեկությունների` Վիդալի գործակալը կհանդիպի թուրինյան ակումբի ղեկավարության հետ և կհրապարակի ֆուտբոլիստին ներկայացված մի շարք առաջարկներ, այդ թվում` անգլիացիներից:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին