Ալեքս Սոնգ. «Ջերարդն ավելի կարևոր է «Լիվերպուլի» համար, քան Սուարեսը»
«Վեստ Հեմի» կիսապաշտպան Ալեքս Սոնգը «Լիվերպուլի» հետ Պրեմիեր լիգայի` այսօր կայանալիք հանդիպումից առաջ նշել է, որ իրեն միշտ դուր է եկել «կարմիրների» ավագ Սթիվեն Ջերարդի խաղաոճը: Նրա խոսքերով` Ջերարդն իր թիմի համար ավելի կարևոր ֆուտբոլիստ է, քան Լուիս Սուարեսը, ով ամռանը տեղափոխվել է «Բարսելոն»:
«Ինձ դուր է գալիս Ջերարդի խաղաոճը,- Սոնգի խոսքերը մեջբերել է BBC-ն:- Նա այն ֆուտբոլիստն է, ում խաղաոճին ուշադիր հետևել եմ երիտասարդ տարիքում: Կարծում եմ` Սթիվենը «Լիվերպուլում» հանդես եկած խաղացողներից լավագույնն է: Նա ավելի կարևոր է թիմի համար, քան Սուարեսը»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին