Խավիեր Մասկերանո. «Հաղթանակը հնարավոր է միայն նվաճել»
«Բարսելոնի» կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն կիսվել է ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպումից ստացած տպավորություններով:
«Հաղթանակին չի կարելի արժանի լինել, այն հնարավոր է միայն նվաճել: Մենք անհաջող սկսեցինք առաջին խաղակեսը, խնդիրներ կային մեր խաղում նաև ընդմիջումից հետո: Այսպիսի հանդիպումներում նույնիսկ թեթև սխալների համար ստիպված ես հատուցել:
Պարտությունը միշտ անհանգստության պատճառ է դառնում: Մենք պետք է շտկենք իրավիճակը: Դեռ ոչինչ կորսված չէ, և չարժե կորցնել ոգին»,- ասել է Մասկերանոն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին