Տոտտի. «Չեմ զգում, որ արդեն 38 տարեկան եմ»
«Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտտին կիսվել է «Մանչեսթեր Սիթիի» հետ Չեմպիոնների լիգայի խաղում արձանագրված ոչ-ոքիի մասին:
«Այս գոլը մտավ պատմության մեջ: Այն ավելի շատ կարևոր է թիմի, քան ինձ համար: Գոհ եմ մեր խաղից: Մանչեսթեր էինք եկել բաց ֆուտբոլ խաղալու համար և «Ռոմայի» եվրագավաթային պատմության մեջ լավագույն հանդիպումներից մեկն անցկացրեցինք:
Մենք նույնիսկ կարող էինք հաղթել: Եվս 5-6 գերազանց պահ ունեցանք: Բայց մի մոռացեք, որ մեզ շատ ուժեղ ու կազմակերպված թիմ էր դիմակայում:
Հպարտ եմ, որ Չեմպիոնների լիգայում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստն եմ: Բայց ես հաստատ չեմ պատրաստվում սահմանափակվել ձեռք բերածով ու հույս ունեմ, որ կշարունակեմ նույն ոգով: Այո, արդեն 38 տարեկան եմ, բայց ես դա չեմ զգում»,- ասել է Տոտտին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին