Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը պարտվեց մոլդովացիներին
Քիչ առաջ Մոլդովայի Վադուլ լուի Վոդա քաղաքում ավարտվեց Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2015 թ. առաջնության որակավորման փուլի երրորդ խմբի մրցաշարի երրորդ տուրի հանդիպումը Հայաստանի և Մոլդովայի մինչև 17 տարեկանների հավաքականների միջև: Առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով: 75-րդ րոպեին Անդրեյ Մարանդիչին բացեց խաղի հաշիվը՝ 0:1: 76-րդ րոպեին Իվան Վորոպայը հաշիվը դարձրեց 0:2: 78-րդ րոպեին Անդրեյ Մարանդիչին հաշիվը դարձրեց 0:3: 80-րդ րոպեին Մաքսիմ Կոժոչարուն դարձավ ևս մեկ գոլի հեղինակ: Խաղն ավարտվեց մոլդովացիների հաղթանակով` 4:0 հաշվով: Այս մասին հայտնում ՀՖՖ պաշտոնական կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին