Օբամեյանգ. «Հույս ունեմ, որ «Բորուսիան» հաղթահարել է խաղային ճգնաժամը»
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Պիեր-Էմերիկ Օբամեյանգը չի թաքցրել իր զգացումները «Գալաթասարայի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի արտագնա հանդիպումից հետո: Գերմանական թիմը հաղթեց 4:0 հաշվով, իսկ Օբամեյանգը երկու գոլ խփեց:
«Ես շատ երջանիկ եմ: Ինձ համար անսովոր դիրքում խաղացի, բայց այնտեղ էլ էի լավ զգում: Հույս ունեմ, որ մեր խաղային ճգնաժամը հետևում է մնացել: Ամեն ինչ արեցինք, որպեսզի հաղթահարենք այն: Մեզ համար այսպիսի խաղի ցուցադրումը շատ կարևոր էր: Եվ ես չգիտեմ, թե ինչու է «Բորուսիան» Գերմանիայի առաջնությունում ու Չեմպիոնների լիգայում այսքան տարբեր գործում»,- Օբամեյանգի խոսքերը մեջբերել է «Sport1»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին