Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցավակցում է լեգենդար ֆուտբոլիստ Գրիգոր Համբարձումյանի ընտանիքին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր ցավակցությունն է հայտնում լեգենդար ֆուտբոլիստ Գրիգոր Համբարձումյանի ընտանիքին, բարեկամներին և մերձավորներին: Գրիգոր Համբարձումյանի մահով հայկական ֆուտբոլը կորցրեց այնպիսի մի անհատականության, որի անունը բարի հիշատակությամբ է գրված հայկական ֆուտբոլի պատմության մեջ:
Գրիգոր Համբարձումյանը մեծ և անգնահատելի ավանդ ունի հայկական ֆուտբոլի կայացման, նրա զարգացման և ճանաչելիության գործում: Հենց Գրիգոր Համբարձումյանն էր այն ֆուտբոլիստը, որին հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջինը հրավիրեցին ԽՍՀՄ հավաքական: Հանդես գալով ֆուտբոլի մեծանուն վարպետների կողքին՝ Գրիգոր Համբարձումյանը բարձր պահեց հայկական ֆուտբոլի պատիվը: 1961 թ. նա ընդգրկվեց ԽՍՀՄ 33 լավագույն ֆուտբոլիստների շարքում:
Թողնելով մեծ ֆուտբոլը՝ Գրիգոր Համբարձումյանն իր ողջ ներուժը նվիրեց հայկական ֆուտբոլին՝ դաստիարակելով բազմաթիվ սերունդներ: Ղափան՝ ներկայիս Կապան քաղաքում, որի ֆուտբոլային կենսագրությունը սերտորեն կապված է Գրիգոր Համբարձումյանի կենսագրության հետ, բազմաթիվ են այն ֆուտբոլային վերհուշերը, որոնք լեգենդար ֆուտբոլիստի անվան, կյանքի ու գործի մասն են կազմում:
Վստահ ենք, որ Գրիգոր Համբարձումյանի հիշատակը վառ կմնա գալիք ֆուտբոլային սերունդների կյանքում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին